Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Նոր աշխարհակարգի սահմաններն են գծում

Նոր աշխարհակարգի սահմաններն են գծում
26.08.2024 | 10:51

Աշխարհի պետությունների կառավարությունները միլիարդներ են ծախսում, որ աղբը մաքրեն, որ օդը չաղտոտեն, որ գյուղատնտեսություն զարգացնեն, բայց ․․․ Այդ նույն կառավարություններն են ամենաշատը աղբ թափում երկրագնդի վրա իրենց հրահրած պատերազմների հետևանքով, ավելի շատ են օդը աղտոտում՝ տարատեսակ ռումբեր օգտագործելով, ամբողջ վարելահողերը դարձնում են ամայի, անջրդի և ականներով լի:Ու այս ամենի անունը դնում են նոր աշխարհակարգի սահմանների գծում:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 8616

Մեկնաբանություններ